Մեր մասին

--

Մեր մասին

 RestAura.am-ի մասին

Ինչ է RestAura.am-ը 

      RestAura-ն ստեղծվել է HoReCa ոլորտի պահանջներին համապատասխան՝ ապահովելու ռեստորաններին, սրճարաններին, հյուրանոցներին և այլ գործընկերներին որակյալ սպասքով և խոհանոցային պարագաներով։

Մեր առաքելությունը

         Մենք մասնագիտացած ենք մեծածախ վաճառքի մեջ՝ առաջարկելով բարձր որակի ապրանքներ, որոնք համապատասխանում են պրոֆեսիոնալ խոհանոցների և սպասարկման ոլորտի բարձր չափանիշներին։ Մեր ճկուն գնային համակարգը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր գործընկերոջ գտնել իր բիզնեսին համապատասխան լուծումներ։

Մեր փիլիսոփայությունը

      Մեր տեսականին ներառում է բարձրորակ սպասք HoReCa ոլորտի համար, ամուր և գործնական խոհանոցային պարագաներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ լուծումներ, որոնք ապահովում են արդյունավետ և հարմար աշխատանք խոհանոցում։ RestAura-ն համագործակցում է վստահելի մատակարարների հետ՝ ապահովելով որակ և երկարաժամկետ օգտագործում։

RestAura-ի խանութ-սրահը գտնվում է Մերձավան գյուղում՝ Երևանյան մայրուղի 15 հասցեում, որտեղ հաճախորդները կարող են տեղում ծանոթանալ տեսականուն և ընտրել իրենց բիզնեսի համար լավագույն լուծումները։

Մենք աշխատում ենք ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան ժամը 20:00՝ ապահովելով հասանելի և հարմար սպասարկում մեր հաճախորդների համար։

Մենք ապահովում ենք նաև արագ և հուսալի առաքում Երևանում և Հայաստանի ամբողջ տարածքում՝ դարձնելով գնումների գործընթացը առավել հարմար և արդյունավետ։

RestAura — մեծածախ սպասք և խոհանոցային պարագաներ HoReCa ոլորտի համար Հայաստանում։